News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմավիր քաղաքում հոկտեմբերի 22-ին հրդեհի հետեւանքով այրված բնակելի երկհարկանի շենքում ապրող 10 ընտանիք այս պահին հարեւանների եւ հարազատների տանն են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը: Նա նշեց, որ շենքում բնակվելիս է եղել 23 քաղաքացի, բարեբախտաբար, առաջացած հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: Նա նշեց, որ արտահերթ նիստ է եղել եւ Արմավիրի մարզի մարզպետարանում, եւ Արմավիր քաղաքի քաղաքապետարանում. որոշվել է բնակարանները կորցրած քաղաքացիներին տրամադրել առաջին անհրաժեշության պարագաներ՝ յուրաքանչյուր ընտանիքի 60 հազար դրամի չափով: Այս պահին նաեւ քայլեր են ձեռնարկվում անօթեւան դարձած 10 ընտանիքի տուն տրամադրելու համար:

Մելիք Բաղդասարյանի խոսքով, այս պահի դրությամբ հրդեհն ամբողջությամբ հանգցված է, սակայն, հերթապահություն են իրականացնում փրկարարները: Թե հրդեհն ինչից է առաջացել, դեռ պարզ չէ, արդյոք շենքը վթարային է եղել, փոխքաղաքապետը նշեց. «Այն Արմավիր քաղաքի սեփականություն չի հանդիսանում,  պատկանում է ՓԲԸ-ի եւ այդ մասով չեմ կարող  մեկնաբանություն տալ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիր քաղաքում բնակելի երկհարկանի շենքում հրդեհ է բռնկվել, բնակիչները տարհանվել են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Ամենաշատ