News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չհայտարարված այցով մեկնել է Բաղդադ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի եւ նախագահ Ֆուադ Մասումի հետ բանակցությունների համար, հաղորդում է AFP-ն:

Այս այցը վերջին օրերի ընթացքում Թիլերսոնի եւ Աբադիի միջեւ երկրորդ հանդիպումն է եւ հաջորդում է պետդքարտուղարի հայտարարությանն այն մասին, որ Իրանի աշխարհազորայինները պետք է լքեն Իրաքը: Այս հայտարարությանը Իրաքի կառավարությունը կտրուկ էր արձագանքել:

Բաղդադում պնդում են, որ ռազմականացված ուժերը, որոնք օգնեցին հաղթել «Իսլամական պետության»-ը, ամբողջությամբ Իրաքինն էին:

«Հաշեդ ալ Շաաբին իրաքցիներ են, որոնք մտահոգված են իրենց երկրի ճակատագրով եւ զոհում են իրենց հանուն ազգի եւ  անվտանգության»,-ասել է Աբադիին մոտ աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ