News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք բնակելի համալիրի տարածքում, որտեղ ընտանիքի հետ ապրում է  Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, կրակ են բացել:  Հրաձգության փաստը հաստատել է ՆԳՆ կենտրոնական գրասենյակը:

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի արեւմուտքում գտնվող Ստարովոլինսկայա փողոցում: Անհայտ անձինք կրակել են «Բլիժնյայա դաչա» բնակելի տան վրա, որտեղ նաեւ բնակվում է Ռոգոզինը:

Այս պահին կրակողներից ոչ մեկը չի ձերբակալվել: Ենթադրվում է, որ նրանց թիրախում Ռոգոզինի բնակարանը չի եղել, այլ ուղղակի կրակ են բացել բնակելի տան պատուհանների ուղղությամբ:

Կրակողները պնեւմատիկ զենք են օգտագործել: Մետաղական գնդակները վնասել են ինչպես Ռոգոզինի, այնպես էլ նրա հարեւանների բնակարանների պատուհանները: Ռոգոզինի մամուլի ծառայությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ