News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն քննարկում է Մյանմարի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը Ռաքհայն նահանգի իրավիճակի հետ կապված մարդու իրավունքների խախտումների պատճառով, հայտարարել են Պետքարտուղարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պետքարտուղարությունից հիշեցրել են, որ ԱՄՆ-ն արդեն դադարեցրել է Մյանմարի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը:

«Մյանմարի կառավարությունը, այդ թվում՝ նրա զինված ուժերը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն խաղաղության եւ անվտանգության ապահովման համար, իրականացնեն հումանիտար օգնությանը համայնքների հասանելիության ապահովման պարտավորությունները, նպաստեն այն մարդկանց անվտանգ եւ կամավոր վերադարձին, ովքեր փախել կամ վերաբնակվել են Ռաքհայն նահանգում, վերացնեն ռոհինջաների նկատմամբ պարբերական խտրականության արմատական պատճառները: Մենք պատրաստ ենք այս ջանքերին աջակցել»,- նշել են գերատեսչությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ