ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին չի զարմացրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման անարդյունավետությունը:
«100 անգամ հանդիպել են նախագահները, հա էլ էդ ա, ոչ մի բան էլ չի փոխվելու»,- այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել Մանվել Գրիգորյանը:
Ըստ նրա` սահմանում լարվածությունն էլ միշտ է եղել. «1989 թվի հետեւանքներն է»: