ՀՀ խորհրդարանը հոկտեմբերի 27-ին վավերացրել է Միջազգային ծովային կազմակերպության մասին կոնվենցիան։
Միանալով դրան՝ Հայաստանը կարող է գրանցել առեւտրային նավեր, որոնք միջազգային իրավական կարգավիճակ կստանան եւ կկանոնակարգվեն միասնական համաշխարհային կանոններով։
Ծովային տարածքներ դուրս գալուն միաձայն կողմ քվեարկեց 95 պատգամավոր։