News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային ռազմական օկրուգի ՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի օդաչուները նշել են իրենց 69-րդ տարեդարձը՝ 2017-ի ուսուցողական ամառային ժամանակաշրջանում ամփոփիչ ստուգման շրջանակում։

Մի-8 ՄՏ եւ Մի-24Պ ուղղաթիռների անձնակազմները կատարել են առանձին թռիչքներ, մշակել փոխգործակցությունը զույգերի կազմում՝ Գյումրիի ռազմակայանում տեղակայված մոտոհրաձգային միացությունների շահերի համար առաջադրանքներ կատարելիս՝ տարբեր արագություններով 300-2000 մետր բարձրության վրա։ Օդից նրանց աջակցել են միավորման մոտոհրաձգային ստորաբաժանումները, անդրադարձնելով բարձրլեռնային «Ալագյազ» հրաձգարանում գործող պայմանական հակառակորդի ապօրինի զինված խմբավորումների հարձակումը։

Մարտավարական զորավարժություններին փորձառու օդաչուների հետ միասին մասնակցել են նաեւ 2017-ի շրջանավարտները։

Զորավարժություններին մասնակցել է մոտ 10 ուղղաթիռ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա ու ավելի քան 150 զինծառայող։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ