News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիության հետ ստորագրվելիք նոր համաձայնագրով Հայաստանը կարեւոր քայլ կանի ԵՄ-ի, այդ թվում՝ Շվեդիայի հետ հարաբերությունների խորացման համար։ Այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Երեւանում Շվեդիայի դեսպանատան գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի տարբեր ոլորտներում համագործակցության  համար։

Հենց Շվեդիայի եւ Լեհաստանի ԱԳ նախարարներն են դեռ 2008-ին ներկայացրել Արեւելյան  գործընկերության ծրագրի գաղափարը։ Նոյեմբերի 24-ին կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ երկիրը ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր կստորագրի։

«2009 թվականին «Արեւելյան գործընկերության» գործարկման պահից ի վեր՝ մենք տեսել  ենք, թե ինչպես են զարգանում ԵՄ-ի եւ նրա 6 արեւելյան հարեւանների միջեւ գործընկերությունն ու հարաբերությունները։ Բրյուսելի գագաթնաժողովն ընդգծում է կարեւորությունը, որը մենք տալիս ենք այդ ծրագրի շարունակությանը եւ հիշեցնում է նախքան այդ պահն ունեցած ձեռքբերումները»,- ասել է Ֆրեդրիկսոնը։

Նա ընդգծել է, որ վերջին հաշվով «Արեւելյան գործընկերությունը» ստեղծվել է մարդկանց եւ առօրյա կյանքի հեշտացման  համար, եւ ԵՄ-ն  նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում ժամանակակից կայուն եւ բարգավաճող երկրների զարգացմանը ժողովրդավարական եւ թափանցիկ ինստիտուտների ու օրենքի գերակայության ամրացման, ինչպես նաեւ առեւտրի եւ տնտեսական  զարգացման աջակցության միջոցով։ «Ծրագրի նպատակն է հենց գործընկեր երկրների քաղաքական եւ տնտեսական ասոցացման ու ԵՄ-ին տնտեսական ինտեգրման աջակցությունը։ Այն երկարաժամկետ հեռանկարում բարգավաճման եւ անվտանգության առումով օգուտ կբերի եվրոպական աշխարհամասում ապրող մարդկանց համար»,- ասել է դիվանագետը։

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ հարաբերությունների զարգացման շահերին, դիվանագետը վստահ է, որ Հայաստանի եւ Շվեդիայի իշխանություններն ու կազմակերպությունները ավելի հեշտ կկարողանան փորձ փոխանակել, իսկ հայկական բիզնեսի համար նոր համաձայնագիրը կօգնի ներգրավվել եվրոպական ներքին շուկա։ «Ստորագրումն իրենով կարեւոր է, սակայն, իհարկե, մենք բոլոր առավելությունները կտեսնենք այն ժամանակ, երբ իրականացնենք համաձայնագիրը»,- հավելել է նա։

«Արւեւելյան գործընկերության» գագաթնաժողովն ընթանում է շատ խնդիրների ֆոնին, որոնց ԵՄ-ն բախվում է այս պահին։ Ոմանք կասկածում են, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն ապագա ունի գործող խնդիրների, օրինակ, Brexit-ի ֆոնին։

Պարոն Ֆրեդրիկսոնն ընդգծում է այդ ծրագրի կարեւորությունը, քանի որ նրա խոսքով՝ ավելի հեշտ է այդ խնդիրները հաղթահարել երկրների միջեւ գործընկերական հարաբերությունների ճանապարհով։

«Ինչպես ԵՄ-ի, այնպես էլ «Արեւելյան գործընկերության» հիմնական գաղափարն այն է, որ խնդիրների այն քանակը, որոնց մենք բախվում ենք ժամանակակից  գլոբալիզացվող աշխարհում, անհնար է լուծել առանձին-առանձին երկրներով։ Մեզ գործընկերական հարաբերություններ են պետք, որպեսզի միմյանցից սովորենք եւ համատեղ լուծումներ գտնենք այդ խնդիրների համար։ Ինչ վերաբերում է Շվեդիային, մենք հաջողության ենք հասել մեր համագործակցության շնորհիվ ինչպես հարեւանների, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ։ Ես կարծում եմ, որ կարելի է ավելի շատ բան անել «Արեւե;յան գործընկերության» շրջանակներում, որպեսզի անդամ երկրներին խթանենք սովորել միմյանցից»,- ընդգծել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ