News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը շահագրգռված է գերմանական մոդելը Հայաստանի մասնագիտական կրթության եւ ուսուցման հաստատություններում ներդնելու ուղղությամբ: Այս մասին, Գերմանիայի Դաշնության երկրամասերի մշակույթի եւ լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-իցNEWS.am-ին հայտնում են, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԳԴՀ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Նախարարի խոսքով` ԳԴՀ գլխավոր քարտուղարի այցը եւս մեկ հնարավորություն է` ճշգրտելու կրթության եւ գիտության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության ուղղությունները: Լեւոն Մկրտչյանը բարձր է գնահատել Գերմանիայի դաշնային մակարդակով պաշտոնյայի այցը Հայաստան` այն բնորոշելով «ամփոփիչ»:

Հայաստանն ավանդաբար համագործակցում է ԳԴՀ Սաքսոն Անհալթի եւ Բավարիայի երկրամասերի կրթության համակարգերի հետ եւ այս տարվա ընթացքում արդեն ՀՀ ԿԳ նախարարությունն ընդունել է այդ երկրամասերի կրթության նախարարներին: Լեւոն Մկրտչյանը կրթական համագործակցության ծրագրերից առանձնացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանական փորձը՝ հատկապես դուալ կրթության կազմակերպման գործում:

Նախարարը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է գերմանական մոդելը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու ուղղությամբ: Այս համատեքստում նա կարեւորել է վերանայել ԵՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը. «Կարծում եմ ժամանակն է որ խորհրդատվություններից անցնենք մոդուլային ծրագրերի եւ որպես օրինակ վերցնենք գերմանական դուալ կրթության մոդելը»,-նշել է Լեւոն Մկտչյանը:

ԳԴՀ նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկին իր հերթին նշել է, որ ինքը նախարարների հանձնաժողովի առաջին ներկայացուցիչն է, ով այցելում է Հայաստան եւ մեր երկիր է ժամանել համագործակցության ամրանդման եւ զարգացման ծրագրերով: Նա ընդգծել է, որ Գերմանիայի Սաքսոն Անհալթի դպրոցների դասագրքերում ներառված է հայոց ցեղասպանության մասին նյութը որպես կրթական ծրագրի բաղադրիչ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, շնորհակալություն հայտնելով, գերմանական կողմին նման նախաձեռնության համար, տեղեկացրել է, որ եկող տարի նախատեսվող Հայոց ցեղասպանության գլոբալ համաժողովն անցկացվելու է «Կրթության դերը ցեղասպանության կանխարգելման գործում» խորագրի ներքո: Անդրադառնալով ՄԿՈՒ ոլորտի համագործակցությանը՝ ԳԴՀ պաշտոնյան տեղեկացրել է, որ դուալ կրթությունը Գերմանիայի կառավարությունը ներկայում մշակվող շրջանակային ուսուցման ծրագրի կարեւոր ուղղություններից է եւ այս հարցում գերմանական կողմը պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկին անդրադարձել է Հայաստանում գերմաներեն լեզվի ամրապնդման եւ տարածման հարցերին: Ի պատասխան Լեւոն Մկրտչյանն ընդգծել է, որ մշակվել է «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգը», որը նախատեսում է հիմնել նաեւ օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցներ: Այն ենթադրում է ոչ միայն լեզվի ուսուցում, այլ տվյալ երկրի մշակույթի, գրականության, աշխարհագրության, պատմության հատուկ դասընթացներ եւ այս հարցում եւս ՀՀ ԿԳՆ-ն կարեւորում է գերմանական կողմի աջակցությունը: «Մենք ունենք տարածքներ, որտեղ ավանդաբար գերմաներեն են ուսուցանում: Պետք է կարողանանք այդ տարածքների դպրոցները պահպանել, ստեղծել գերմաներեն լեզվի դպրոցների ցանց եւ զարգացնել դրանք»,- նշել է ԿԳ նախարարը՝ միաժամանակ կարեւորելով Գյոթեի ինստիտուտի մշտական ներկայացուցչության հիմնումը Հայաստանում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ