News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նախօրեին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում որոշ համայնքներում դիտվել է ընտրողների ցածր մասնակցություն: Նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Նրա խոսքով՝ նման միտում է առաջանում յուրաքանչյուր ընտրության ժամանակ եւ օբյեկտիվ պատճառներ ունի: Փորձագետի կարծիքով՝ անկախ հանգամանքից, թե թեկնածուները բնակչության շրջանում ինչպիսի հարգանք են վայելում, մշտապես խնդիրներ են առաջանում իշխանությունների տեղական մարմինների լեգիտիմության  եւ բնակչության հետ նրանց փոխհարաբերությունների հետ կապված:

«Երկրորդ օբյեկտիվ պատճառը քաղաքական կուսակցությունների պասիվ դերն է: Երրորդ պատճառը խոշորացման խնդիրն է եւ ընտրական համակարգը: Խոշորացումն արդեն կայացած փաստ է եւ հետդարձի ճանապարհ չկա»,- պարզաբանեց Երիցյանը՝ հավելելով, որ համայնքների խոշորացումը եւ ընտրական գործընթացները պետք է մեկը մյուսին կապված լինեն:

Երիցյանի կարծիքով՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ տվյալ համակարգը բարեփոխումների կարիք ունի, իսկ խոշորացման պրակտիկան դրա հետ անհամատեղելի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ