News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մուսուլմանական արական Մուհամմեդ եւ Մուհամմադ անունը դարձել է Ավստրիայի մայրաքաղաքում նորածինների ամենատարածված անուններից մեկը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին հինգ տարիներին այն ոչ միայն տղաների ամենատարածված անունների տասնյակում է, այլ նաեւ հաստատուն ձեւով այդ ցուցակում առաջ է ընթանում, հաղորդում Kronen Zeitung պարբերականը։

Վիեննայի քաղաքապետարանն ամեն տարի պարբերաբար կազմում է տեղական ծննդատներում  ամենատարածված արական ու իգական անունների ցանկերը։ Քաղաքապետարանի պաշտոնական էջում այդ ցուցակում թվարկվում են բացառապես եվրոպական ավանդական անուններ։ Սակայն կան նաեւ խիստ ներքին կիրառման  փակ  տեղեկություններ։ Դրանց համաձայն՝ Մուհամմեդ անունը  5 տարի  է՝ վստահորեն գտնվում է Վիեննայի ամենահայտնի անունների տասնյակում եւ 2016-ին նույնիսկ բարձրացել է 5-րդ հորիզոնական։

Օրինակ՝ Վիեննայի քաղաքապետարանի պաշտոնական էջում ամենատարածված արական  10 անունների մեջ են Մաքսիմիլիանը, Ալեքսանդրը, Պաուլը, Լուկասը, Լեոնը, Թոբիասը, Բենիամինը, Նոյը։ Ընդ որում, համացանցի այդ ցուցակում մուսուլմանական անուններ չկան՝ չնայած արաբական երկրներից դեպի Ավստրիայի մայրաքաղաք ներգաղթին։

Kronen Zeitung–ը սեփական հետաքննություն է վարել եւ պարզել, որ տպագիր վիճակում ցուցակներն այլ տեսք ունեն. դրանցում տեղեկություններ կան միայն  ներքին օգտագործման համար։ Եվ այդ ցուցակում առկա է Մուհամմեդ անունը։ Այն 2016 թվականին ամենատարածված անունների հնգյակում էր։

Թերթը նշում է, որ 2017-ին այդ անունն ավելի մեծ տարածում կգտնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ