News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավստրիացի նկարիչ Ֆերդինանդ Գեորգ Վալդմյուլերի 1860 թվականի նկարում աղջկա ձեռքին iPhone են նկատել: Տարօրինակ իրին ուշադրություն է դարձրել նախկին քաղծառայող Պիտեր Ռասելը, հաղորդում է Motherboard-ը:

«Սպասման մեջ» նկարում աղջիկը ուշադիր նայում է փոքր, սեւ իրին: Ըստ Ռասելի՝ այդպես վարվում են երիտասարդները, որոնք իրենց սմարթֆոններից չեն կտրում հայացքները:

Թե ինչ է իրականում նկարում պատկերված, պատմել է ավստրիական արվեստի գործակալության գործադիր տնօրեն Գերալդ Վայպոլտերը: Նա նշել է, որ աղջկա ձեռքին աղոթագիրք է եւ նա եկեղեցի է գնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ