Նոյեմբերի 13-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կենցաղային պայմաններում թունավորում գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 15-ամյա Մելինե Ե.-ն, 19-ամյա Էլեն Ե.-ն եւ 79-ամյա Մարուսյա Ու.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, նշված տանը, գազօջախի վրա ջուր թափվելուց առաջացել է գազի արտահոսք, ինչի հետեւանքով նրանք թունավորվել են:
Կատարվում է հետաքննություն: