News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում կա դրույթ, որից ենթադրվում է՝ զինվորական ծառայողին կարելի է արձակուրդ տալ սեփական կնոջ ամուսնության առիթով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանում Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Այդ դրույթի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո մոտեցել եմ Կառավարության ներկայացուցչին, ասել, որ հանեն, բանավոր առաջարկ եմ ներկայացրել, ասել եմ՝ անիմաստ անեկդոտների տեղիք կտա, փոխեք այդ դրույթը, բայց նույնությամբ այսօր բերել են նախագիծը: Կարող է խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ սպային կարելի է արձակուրդ տալ կնոջ ամուսնության առիթով... միջանցքում անձամբ մոտեցել եմ, ասել եմ, բայց տարբերություն չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո «Ելք» խմբակցությունն առաջարկներ էր ներկայացրել, որոնք այսօր պարզվեց՝ չեն ընդունվել: Փաշինյանի խոսքով, անհասկանալի է, թե ինչու են այդ դեպքում հայտարարում, թե այս կամ այն նախագծի վերաբերյալ ընդդիմությունն առաջարկներ չի ներկայացնում:

Տպել
Ամենաշատ