News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով նիստին, այսօր` նոյեմբերի 14-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց քաղաքացի Արտակ Մկրտչյանը: Նախկինում դատապարտված է եղել գողության համար: Նա նշեց, որ աշխատում է որպես բանվոր, կուսակցական պատկանելիություն չունի, անցած տարվա ցույցերին էլ մասնակցել է «հետաքրքրության» համար: Անցած տարվա հուլիսի 29-ին էլ Ազատության հրապարակումէ  եղել, ելույթ է ունեցել Արմեն Մարտիրոսյանը, Անդրիաս Ղուկասյանը: Վկայի պնդմամբ, Անդրիաս Ղուկասյանը Ազատության հրապարակում մոտեցել է մի քանի հոգու, որոնց մեջ եղել է նաեւ ինքը ու ասել` «Քարերը հավաքեք, հասնենք մեր «Սասնա ծռերին»»:

«Ազատության հրապարակում կանգնած էի, ելույթ էին ունենում: Արմեն Մարտիրոսյանն էր ելույթ ունենում, տրիբունայում կանգնած Անդրիաս Ղուկասյանն էլ էր ելույթ ունենում: Ելույթից հետո ինքը իջավ, մենք 10-15 հոգով կանգնած էինք, ասաց` տղերք ջան քարեր հավաքենք, հասնենք մեր Սասնա ծռերին: Երթով շարժվեցինք, հասանք Նարդոս, թեքվեցին Սարի թաղ, ես էլ չգնացի, ես Խորենացի գնացի: Ավելորդ գլխացավանք էր, որ գնայի մեկին պիտի վնաս տայի, խի վնաս տայի»,-ասաց նա:

Վկան  նաեւ նշեց, որ հաշվառված է հոգեբուժարանում, նախկինում նաեւ ալկոհոլային խմիչքներ է օգտագործել, սակայն, բուժում չի ստացել:

Վկան պաշտպանական կողմի գրեթե բոլոր հարցերին պատասխանում էր, որ չի հիշում: Նա նաեւ նշեց, որ չի հիշում, թե անցած տարվա հուլիսի 29-ին Ազատության հրապարակում որտեղ է կանգնած եղել:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ