News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաստատել է, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջ շարժվել երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հարցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«4 կղզիների խնդրի լուծման եւ խաղաղության պայմանագիր կնքելու համար մենք քայլ առ քայլ առաջ կշարժվենք դեպի այդ նպատակը նախագահ Պուտինի հետ վստահելի հարաբերությունների հիման վրա»,– Մանիլայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սինձո Աբեն։

Վարչապետը հիշեցրել է, որ 2016 թվականին ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել հարավային Կուրիլյան կղզիներ Ճապոնիայի նախկին բնակիչների այցելության եւ համատեղ տնտեսվարող գործունեության շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ