News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դպրոցներում ուսուցման էլեկտրոնային տարբերակը մեծ նշանակություն ունի, սակայն դրան անցումը էական ֆինանսական ներդրումներ է պահանջում: Այդ մասին խորհրդարանում նոյեմբերի 15-ին հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Սաղաթելյանի հարցին, թե երբ է Հայաստանում ծրագրվում անցումն էլեկտրոնային ուսուցմանը:

«Մենք այժմ բանակցում ենք մասնավոր ներդրողների հետ եւ փորձում ենք այնպես անել, որ այն պահից, երբ դպրոցներում սկսվում է առարկայական ճյուղավորումը (մոտավորապես 6-7 դասարաններում), կարողանանք ներդնել պլանշետային համակարգը: Samsung ընկերության հետ նույնիսկ նախնական պայմանավորվածություններ կան ավելի ցածր գնով պլանշետներ տրամադրելու շուրջ: Բայց կրկին ներդրող է պետք, որը դրանց գնման համար գումար կներդնի այնպես, որ հետո աշակերտները վերադարձնեն գումարը: Այժմ քննարկում ենք բոլոր տարբերակները, քանի որ չենք կարող ծնողների վրա այդքան մեծ ֆինանսական բեռ դնել», - հստակեցրել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ