News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը յուրահատուկ դիրք ունի՝ լինելու կամուրջ ԵՄ-ի, ՌԴ-ի և այլ Եվրասիական երկրների համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի ԱԺ-ում իր ուղերձում նշել է Նիդերլանդների թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը:

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել: Միջին մեծության երկրները, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր նշանակություն կարող են ունենալ: Մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի և Նիդերլանդների նման երկրները, շատ յուրահատուկ դիրք ունեն, նրանք կարող են լինել հետաքրքրությունների, ուժերի խաչմերուկ, իսկ Հայաստանի պարագայում՝ նաև Արևելքը Արևմուտքին կապող կամուրջ: Հայաստանն ունի յուրահատուկ դիրք՝ պատմական, աշխարհագրական և քաղաքական տեսանկյունից՝ լինելու կամուրջ Եվրոպական միության, Ռուսաստանի և այլ Եվրասիական երկրների համար: Ես հույս ունեմ, որ հետագայում Հայաստանն ավելի կզարգացնի իր այդ դերը»,-ընդգծեց նա:

Անկի Բրուկերս-Քնոլի խոսքով, Նիդերլանդերի Սենատը միջխորհրդարնական համագործակցության երկար ժամանակվա ավանդույթ ունի. «Մենք համոզված ենք խորհրդարանների երկխոսության և միջխորհրդարանական դիվանագիտության կարևորության հարցում: Միջխորհրդարանական համագործակցությունը կարող է  նոր հնարավորություններ ստեղծել, կարող է խթանել իրար հասկանալուն և երկրների միջև լավ հարաբերությունների զարգացմանը: Դրա համար ես ուրախ եմ լինելու Հայաստանում»:

Նա իր ելույթում հիշատակեց Ջորջ Բայրոնի խոսքը, որ Ավետարանից հասկանում ենք, որ դրախտը ՀՀ-ում է գտնվում. «Թող աստվածաբանները խոսեն ՀՀ-ի դրախտային պայմանների մասին, բայց մենք շատ լավ գիտենք՝ ինչ դեր է կատարել քրիստոնեության պատմության մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ