News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին կարող է տրոյական ձիու դեր խաղալ: Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց արտակարգ եւ լիազոր դեսպան, փորձագետ Արման Նավասարդյանը՝ մեկնաբանելով Լիբանանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքով՝ Հարիրիի վերադարձը Լիբանան կարող է բավականին ծանր հետեւանքների հանգեցնել: «Մեծ վտանգ կա Լիբանանում, որը դանդաղ գործող ռումբ է հանդիսանում»,- ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ հիմնական վտանգը գալիս է «Հիզբոլլահից», որը ցանկացած պահի կարող է երկրում արյունահեղություն կազմակերպել:

Բացի այդ, փորձագետը նշեց, որ Լիբանանում հանգրվան են գտել շուրջ 1,5 միլիոն սիրիացի փախստականներ՝ չհաշված Պաղեստինի փախստականների երկու ճամբարները, որոնք նույնպես վտանգ են ներկայացնում, եւ կարող են արտաքին տարբեր ուժերի կողմից օգտագործվել՝ երկրում անկայունություն ստեղծելու համար:

«Բոլոր այդ ուժերը, որոնք դրսից են, կարող են Լիբանանն ամբողջությամբ ոչնչացնել», - ընդգծեց փորձագետն ու հավելեց, որ եթե դա տեղի ունենա, ապա կհանգեցնի շատ ավելի լուրջ հետեւանքների՝ նույնիսկ համեմատած Սիրիայի իրադարձությունների հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար․․․
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանի վարչապետը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում
Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է...
Ամենաշատ