News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ալ-Մուստակբալ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ, Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին կիրակի օրը հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես միանշանակ չեմ պատրաստվում կրկին վարչապետ դառնալ: Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար»,- ասել է նա Asharq Al-Awsat համաարաբական թերթին:

Շաբաթ օրը Մուստաֆա Ադիբը, ով վարչապետ էր նշանակվել օգոստոսի 31-ին, հայտարարել էր իր հրաժարականի եւ կառավարության կազմավորման լիազորությունները վայր դնելու մասին: Նա առաջադրվել է սուննի համայնքի շահերը արտահայտող «Ալ-Մուստակբալ» շարժման կողմից, որն այժմ ընդդիմություն է: Ինչպես նշում է Asharq Al-Awsat-ը, Ադիբի հեռանալու պատճառը խորհրդարանական դաշինքների ճնշումն է, որը խիստ պայմաններ էր դնում կաբինետի կազմի համար: Մինչդեռ Ադիբը պնդում էր, որ պետք է ստեղծվի 14 անկախ փորձագետների կառավարություն, որոնք կապ չունեն քաղաքական կուսակցությունների հետ:

Համաձայն ճգնաժամի հաղթահարման «ճանապարհային քարտեզի», որը սեպտեմբերի սկզբին մշակվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից եւ հաստատվել Լիբանանի բոլոր ղեկավարների կողմից, հանրապետության կառավարությունը՝ վարչապետ Ադիբի գլխավորությամբ, պետք է ստեղծվեր մինչեւ սեպտեմբերի կեսը: Սակայն «Ամալ» եւ «Հըզբոլլահ» շիական կուսակցությունները հրաժարվել են նախարարական պաշտոնների ռոտացիայի սկզբունքից եւ պահանջել են, որ նրանք պահպանեն վերահսկողությունը ֆինանսական վարչության նկատմամբ: Այս մասին նրանք հայտարարել էին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սեպտեմբերի 8-ին պատժամիջոցներ էր կիրառել նախկին ֆինանսների նախարար Ալի Հասան Խալիլի դեմ, որին Վաշինգտոնը մեղադրում է «Հըզբոլլահին» օգնելու մեջ:

Սեպտեմբերի 22-ին Հարիրին առաջարկել էր, որ վարչապետ Ադիբը փոխզիջման գնա եւ ֆինանսների նախարարի պաշտոնը փոխանցի շիա անկախ քաղաքական գործչին, բայց այս նախաձեռնությունը հաջողություն չէր ունեցել: Լիբանանի նախագահ Միշել Աունը չորեքշաբթի օրը նախատեսում է խորհրդակցություններ նշանակել խորհրդարանական խմբակցությունների հետ՝ վարչապետի պաշտոնում նոր թեկնածու առաջադրելու վերաբերյալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանի վարչապետը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում
Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է...
Լիբանանի խորհրդարանի 7 պատգամավորներ հրաժարական են տվել
Ամենաշատ