News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը կկրճատի Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնությունը, որը վճարվում է ԵՄ անդամության թեկնածուների աջակցության ծրագրի շրջանակում: Այսօր բյուջեի ծրագրի քննարկման ընթացքում որոշվել է Անկարային հատկացվող միջոցները կրճատել 105 մլն եվրոյով, հայտնում է «Գերմանական ալիքը»:

ԵՄ դիվանագիտական շրջանակներին վկայակոչելով՝ AFP-ն հայտնում է, որ եւս 70 մլն կվճարվի, եթե միայն Բրյուսելում առաջընթաց տեսնեն Անկարայի կողմից իրավական պետության սկզբունքներին հետեւելու հարցում:

Հաջորդ տարվա բյուջեն, որը համաձայնեցվել է նոյեմբերի 18-ին տեղի ունեցած Խորհրդի նիստում, ընդգրկում է 144,7 մլրդ եվրո ծախսեր: Սա 10 մլրդ-ով ավելի է, քան մեկ տարի առաջ:

Թուրքիան ԵՄ անդամության պաշտոնական թեկնածու է դարձել 2004 թվականին: 2004-ից 2020 թվականը թեկնածու երկրների աջակցության ծրագրի շրջանակում Անկարային ընդհանոր վճարումները պետք է կազմեին մոտ 4,5 մլրդ եվրո: ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները փակուղի են մտել, այդ թվում՝ նաեւ Թուրքիայում 2016 թվականի ամռանը չհաջողված հեղաշրջումից հետո զանգվածային զտումների եւ կալանավորումների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ