News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հսկա խաչապուրին, որը Սոչիում պատրաստվել է Քաղաքի օրվա առթիվ, գրանցվել է Ռուսաստանի Ռեկորդների գրքում: Խաչապուրին կշռում է 37,5 կգ, երկարությունը կազմել է 230 սմ, լայնությունը՝ 130 սմ, բարձրությունը՝ 6 սմ, հայտնում է Սոչիի վարչակազմը:

Աջարական խաչապուրիի համտեսումը դարձել է Քաղաքի օրվա գլխավոր իրադարձությունը, որը Սոչիում նշվում է շաբաթ օրը: Տոնի հյուրերի համար այն պատրաստել է Սոչիի հացի կոմբինատը: Միակտոր խաչապուրին թխել են քարե հատակով հատուկ վառարանում, որը ռուսական վառարանի ժամանակակից տարբերակն է, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշել են քաղաքային իշխանությունները: 

«Տեխնոլոգներն ու խոհարարները խաչապուրի վրա սկսել են աշխատել առավոտյան ժամը 6-ից: Աշխատել է մոտ 10 մասնագետ», նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ

Խաչապուրին պատրաստելու համար ծախսվել է 12 կգ-ից ավելի ալյուր, 16 կգ պանիր, 100 ձու, ինչպես նաեւ կաթ, ջուր, շաքարավազ, խմորիչներ, կարագ եւ արեւածաղկի յուղ: Ընդամենը ծախսվել է 41 կգ հումք: Խաչապուրին հարյուրավոր կտորների են բաժանել եւ հյուրասիրել տոնին մասնակցող բոլոր ցանկացողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ