News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի» մասին օրենքի  խնդրահարույց դրույթների դեմ պայքարող ուսանողների եւ կառավարության ներկայացուցիչների համատեղ կլոր սեղան քննարկումներին զուգահեռ պետք է շարունակվեն բողոքի ցույցերը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Հիշեցնենք, որ ուսման տարկետման իրավունքը վերականգնելու պահանջով դասադուլ եւ հացադուլ անող ուսանողները Աժ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ համաձայնության եկան նոյեմբերի 22–ից  թեմայի շուրջ կլոր սեղան  հրավիրել եւ քննարկել հարցը, իսկ մինչ այդ որոշեցին դադարեցնել  բողոքի ցույցերը։

«Կլոր սեղանը ուշացած չէ, եթե ուսանողությունը չհրաժարվի բողոքի ցույցերից, կարծում եմ, որ այդ քննարկումներին զուգահեռ պետք է շարունակվեն բողոքի ցույցերը, որովհետեւ մի շատ կարեւոր հանգամանք արձանագրվել է արդեն իսկ, որ իշխանությունը կլոր սեղանի առաջարկությունն ընդունելով՝  ցույց տվեց, որ իր կողմից մինչ այդ արած քննարկումները անբովանադակ ու ոչ էական նշանակություն են ունեցել, հետեւաբար դրանով ընդունում է, որ ինքը օրենքի նախագիծը լուրջ քննարկման չի ենթարկել։ Սա իշխանության ակնհայտ սուտն ու կեղծիքն էր»,–ասաց Արթուր Սաքունցը։ Մեր զրուցակցի խոսքով՝ ամեն դեպքում ուսանողների ցույցերն արդյունք ունեցան հենց իշխանության քննարկումներ սկսելու համաձայնության առումով։ Թեեւ դրանք, ըստ Սաքունցի հենց իշխանության շահերից են բխում Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ։

Հարցին, իսկապես կառավարությունը քննարկումների արդյունքում կվերականգնի տարկետման իրավունքը,  առավել եւս , որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ վերջնագրով ոխսեցին ուսանողների հետ, Սաքունցը պատասխանեց. «Օրենքը ոչ մի անգամ քարացած չէ, ուղղակի իշխանությունը ստիպված գնում է քայլի եւ փոփոխությունների իրապես հակված չէ, եթե այդպես լիներ, ապա դրա վերաբերյալ առաջարկություն եղավ, որ երկորդ ընթերցման քվեարակության չդրվի, բայց դրվեց։ Ուսանողներից է կախված՝ իշխանությունը ինչ կանի։ Այո, կարծում ե, որ այստեղ մենք խնդիր ունենք այս խնդրով հանդես գալու  ուսանողության կազմակերպված ուժի հետ, բայց միաժամանակ պետք է ամեն կերպ աջակցել այդ հախուռն շարժմանը»,–ասաց Արթուր Սաքունցը։

Տպել
Ամենաշատ