News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 

 

 

Նոյեմբերի 18-ին 92 տարեկանում մահացել է Շարլ դե Գոլի թիկնապահ Ռոջեր Տեսսյեն, որը 23 տարի եղել է գեներալի կողքին ու նրան պաշտպանել մի քանի մահափորձերից, հայտնում է RFI-ն։

Տեսսյեն եղել է գեներալ դե Գոլի թինկազորի ղեկավարը։

Բռնցքամատկ Տեսսյեն «հսկայական ուժի» տեր մարդ էր ու իր լայն ուսերի համար ստացել էր «դե Գոլի գորիլա» մականունը , պատմել է հանգուցյալի մտերիմներից մեկը՝ շեշտելով, որ նա եղել է «անհավանական բարի» անձնավորություն։

Տեսսյեն 1947-ին է դարձել դե Գոլի թիկնապահը ու մնացե լ է նրա կողքին մինչեւ վերջ։

2002-ին Տեսսյեն ինքնակենսագրական է հրատարակել «Ես եղել եմ գեներալի գորիլան» վերնագրով, որտեղ պատմել է, որ դե Գոլի մահն այնքան ծանր է տարել, ինչպես սեփական հոր մահը։ Նա նաեւ գրել էր, որ գեներալը չէր սիրում, երբ իրեն պաշտպանում էին, դրա համար էլ թիկնապահները ստիպված էին աննկատ, հեռավորության վրա պաշտպանել նրան։

Ռոժեր Տեսսյեն մահացել է իր տանը՝ Կանե-ան-Ռուսսիյոն քաղաքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ