News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 20-ին կդիմի Կառավարություն` Վանաձորի ավագանու լիազորությունները դադարեցնելու պահանջով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ են պատրաստվում անել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կնքած համագործակցության հուշագրից հետո:

«Մենք ինչ ստրատեգիա որ կիրառել ենք մինչեւ հիմա, այդպես էլ կշարունակենք: Սահմանադրական  դատարանն, ըստ էության, դադարեցրել է Վանաձորի ավագանու լիազորությունները եւ դրա կիրառողը Հայաստանի կառավարությունն է: Մենք Սահմանադրական դատարանի որոշման հիմնավորումներով կդիմենք վաղը կառավարությանը եւ կպահանջենք Վանաձորի ավագանու լիազորությունների դադարեցում եւ նոր ընտրությունների նշանակում»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Վանաձորի քաղաքապետարանում նոյեմբերի 21-ին ավագանու նիստ է հրավիրված պատգամավորն ասաց, որ ինքը չի պատկերացնում, թե ինչպես է մի կառույց, որի գործողություններն անվավեր են ճանաչվել նման գործողություններ կատարում:

«Չեմ հասկանում` ինչ են անում, ոնց են անում, մի օրենք խախտել են, կարող են մեկ ուրիշն էլ խախտել, քանի որ ձեռքները բռնող չկա, երկրում կենտրոնական իշխանությունը Վանաձորում բարձիթողի իրավիճակ է ստեղծել, քաոս, եւ այդ քաոսը շարունակում են նրանք»,-հավելեց Էդմոն Մարուքյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:

Նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասել է, որ այս համագործակցության հուշագիրը ապացուցեց, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Մամիկոն Ասլանյանին ձայն տված 4 անձինք եղել են «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից, որի արդյունքում վերջինս կարողացել էր դառնալ քաղաքապետ։

Բանն այն է, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրություններում ընդդիմադիր երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Վայկական վերածնունդ», միասին ստացել են 33 հոգանոց ավագանու մեծամասնությունը (18 ձայն), հետեւաբար, տրամաբանական պետք է լիներ,որ քաղաքապետ ընտրվեր այդ երեք ուժերի թեկնածուն՝ Քրիստ Մարուքյանը, սակայն փակ գաղտնի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը ստացավ ձայների մեծամասնությունը։ Ըստ էության, ընդդիմադիր ուժերից 4 հոգի խախտելով համաձայնությունը, գաղտնի քվեարկել էր Ասլանյանի օգտին։ Երեք ուժերը րանից հետո որոշեցին բոյկոտել ավագանու նիստերը, որպեսզի մի կողմից քվորում չլինի, մյուս կողմից պարզեն, թե ովքեր են այդ 4 «դավաճանները»։

Սակայն Մամիկոն Ասլանյանը, վկայակոչելով ՏԻՄ մասին ընտրությունների 64-րդ հոդվածը, ավագանու 15 անդամներով նիստեր էր հրավիրում։ Իսկ ՍԴ որոշումից հետո, երբ օրենքի հիշյալ դրույթը հակասահմանադրական ճանաչվեց, ՀՎԿ-ն համաձայնագիր ստորագրեց Մամիկոն Ասլանյանի հետ, փոխարենը ստանալով փոխքաղաքապետի պաշտոնը։

Ավելի վաղ, ՀՎԿ-ն հերքում էր, թե սեպարատ բանակցությունների մեջ կարող է մտնել Վանաձորի քաղաքապետի հետ՝ նշելով, իբր հավատարիմ են «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հետ կնքած հուշագրին

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին, բավարարեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը՝ հակասահմադրական ճանաչելով ՏԻՄ օրենքի այն դրույթները, որոնց հիման վրա Վանաձորի ավագանին շուրջ մեկ տարի առանց քվորումի նիստեր էր հրավիրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ