News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 

Միջազգային ուսումնասիրությունների արդյունքում Գերմանիան 2017 թվականին լավագույն վարկանիշով երկիրն է դարձել՝ առաջին հորիզոնականից հետ մղելով ԱՄՆ-ին, հաղորդում է Independent-ը:

50 երկրների ազգային բրենդերի ինդեքսն ամեն տարի կազմում է ազգային բրենդի ստեղծման հարցերով անկախ քաղաքական խորհրդատու Սայմոն Անհոլտը:

 Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում այնպիսի գործոններ ինչպիսիք են ՝ «Կառավարությունը», «Արտահանումը», «Բնակչությունը», «Մշակույթը», «Զբոսաշրջությունը» եւ «Ներդրումները եւ ներգաղթը» :

Այս տարի Գերմանիան երկրորդ տեղից  առաջին տեղ է անցել, իսկ  ԱՄՆ-ն առաջինից՝ վեցերորդ:

 Փորձագետները համարում են, որ նման անկման պատճառը «Դոնալդ Թրամփի ազդեցությունն է»:

Deutsche Welle- ն նշում է, որ գրավիչ իմիջով երկրների հնգյակում ներառվել են նաեւ  Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Ճապոնիան: Ռուսաստանը զբաղեցրել է 23-րդ տեղը՝ «Մշակույթ» անվանակարգում առավելագույն միավորներ ստանալով:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ