News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահացած հայ տուրիստ Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարկ Սաֆարյանը կդիմի ՄԻԵԴ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա: Նրա խոսքով, վերջնական որոշում է կայացվել, ըստ որի Շվեդիայի ոստիկանությունը մեղավոր չէ Դավիթի մահվան մեջ: Մարկ Սաֆարյանի խոսքով, ործում, սակայն, առկա են փաստեր, ըստ որի Դավիթի մահը վրա է հասել մարդկային իրավունքների ոտնահարման արդյունքում: Այս գործով ակնհայտ է, որ Շվեդիայի ոստիկանությունը մինչեւ վերջ թաքցրել է մեր հայրենակցի մահվան իրական ապացույցները, որի մասին է վկայում է այն, որ գործով առանցքային վկան այդպես էլ չի հարցաքննվել. «ՄԻԵԴ ենք դիմում, քանի որ հույսեր չունենք Շվեդիայում արդարության հասնելու»:

Շվեդիայի արդարադատության կանցլերը հունիսի 19-ին պահանջել էր վերանայել Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահացած հայ տուրիստ Դավիթ Բարսեղյանի քրեական գործը: Մարկ Սաֆարյանը դիմել էր Շվեդիայի արդարադատության կանցլերին՝ Շվեդիայի Ներքին գործերի նախարարության դեմ քաղաքացիական հայց հարուցելու համար, իսկ ավելի ուշ Շվեդիայի դատախազությունը հանցակազմի բացակայության հիմքով կարճել էր հայ տուրիստի մահվան փաստով հարուցված քրեական գործը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի ընկեր Խորեն Սինանյանը նշել էր, որ Դավիթը մահացել է շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Ըստ Սինանյանի՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երբ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը  եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց, այդ վիճակում ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ