News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը կդառնա Հարավային Կովկասում առաջին երկիրը, որտեղ կենսոլորտային արգելոցներ կստեղծվեն։ Այս մասին նոյեմբերի 20-ին՝ Հայաստանում կենսոլորտային արգելոցների հայեցակարգի երկօրյա քննարկման ժամանակ, NEWS.am-ի թղթակցին ասել է Միխայել Զուկովի անվան ֆոնդի տնօրեն Ուլի Գրեբեները։

«Ապագայում մենք պետք է ավելի շատ ու հաճախ մտածենք բնության պահպանության հարցերում համալիր մոտեցումների իրականացման շուրջ եւ գտնենք ուղիներ, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել այս կամ այն շրջանում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման վրա մարդկային գործոնի ազդեցությունը։  Այդ առումով նման գիտաժողովի  անցկացումը շատ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այստեղ կքննարկվեն եւ կպլանավորվեն երկրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը եւ կենսոլորտը» ծրագրին համապատասխանող կենսոլորտային տարածքների ստեծման հնարավորությունները։ Եթե հաջողվի հասնել կոնսենսուսի, Հայաստանը կդառնա Հարավային Կովկասում առաջին երկիրը, որտեղ կենսոլորտային արգելոցներ կստեղծվեն»,- ասել է ֆոնդի ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ