News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրաքի դաշնային դատարանը երկուշաբթի Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի հակասահմանադրական լինելու մասին վճիռ է կայացրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի տեղեկատվական գքործակալությանը:

Ավելի վաղ Բաղդադի գերագույն դաշնային դատարանը հայտարարել էր, որ Իրաքի սահմանադրությունը երկրի որեւէ մասի անջատման հնարավորություն տվող հոդվածներ չի պարունակում:

Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզը սեպտեմբերի 25-ին Իրաքից անկախանալու հանրաքվե էր անցկացրել, որում անկախացմանը կողմ էին քվեարկել քրդերի 93 տոկոսը: Բաղդադը հանրաքվե անցկացնելու համաձայնություն չէր տվել եւ չի ընդունել դրա արդյունքները:

Քրդերի կողմից հանրաքվեի անցկացումից հետո Բաղդադը մի շարք պատժիչ միջոցների է դիմել քրդերի տարածքային կառավարության նկատմամբ, ինչպես նաեւ ուժային գործողություններ է սկսել ինքնավարության հետ վիճելի տարածքներում՝ առաջին հերթին Քիրքուքի նահանգում: Կողմերը փորձում են երկխոսություն վարել, սակայն մի շարք հարցերում հակասությունները պահպանվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ