News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի եւ նրա շահերի պաշտպան Ազատ Շահբազյանի նկատմամբ դատարանը նախազգուշացման տեսքով դատական սանկցիա է կիրառել: Բանն այն է, որ պաշտպանն ու ազատության մեջ գտնվող ամբաստանյալը նոյեմբերի 20-ին տեղի ունեցած դատական նիստին մեկ ժամ ուշացումով են ներկայացել: Դատավոր Դավիթ Հարությունյանի հարցին՝ ինչու են ուշացել, նրանք պատասխանել են, թե նիստն սկսելու ժամը սխալ են իմացել, դատարանն այդ պատճառաբանությունը ոչ հիմնավոր է համարել եւ դատական սանկցիա կիրառել նրանց նկատմամբ:

Նախազգուշացման տեսքով դատական սանկցիա է կիրառվել նաեւ ամբաստանյալներից Գնել Թեւոսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանի նկատմամբ՝ նիստից բացակայելու պատճառաբանությամբ:

Նիստը նախագահող դատավորը կողմերին նախազգուշացրել է անտեղի նիստերից չբացակայել եւ նիստերի հետաձգման համար հիմքեր չստեղծել:

Այս գործով վկաների հարցաքննության փուլն է, կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով կա դատակոչված 30 վկա, որոնցից 6-ը դատարանում դեռ ցուցմունք չի տվել: Նրանցից հինգը զինծառայող են, իսկ մեկը՝ Սամվել Սերոբյանը, զորացրվել է եւ այս պահին արտերկրում է:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ