News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբեր ամիսը հերթական անգամ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության առիթ է դառնում։ Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Խորը եւ համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի ստորագրում, եւ սա որոշակի գործընթացներ է հարուցել Ռուսաստանում։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հսկողության ներքո գտնվող «Զվեզդա» հեռուստատեսությունը շաբաթվա վերլուծական ծրագրի ընթացքում սկանդալային գնահատականներ է տվել Հայաստանին։

Վերլուծական «Կանխատեսումներ» հաղորդման վարողը հանդես է եկել հետեւյալ տեքստով․ «Մինչ այդ պատրաստվում է Եվրոպական միություն մտնել՝ ի՞նչ եք կարծում, ո՞վ։ Պատասխանը լրիվ անսպասելի է՝ Հայաստանը։ Այո, այո՝ այն, որ հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, ՀԱՊԿ անդամ, մեր գլխավոր դաշնակիցը Անդրկովկասում։ Մի քանի օրից Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանը ԵՄ-ի հետ կստորագրի համաձայնագիր՝ Խորը եւ համապարփակ գործընկերության մասին։

Ինչպես եւ Ուկրաինան Հայաստանը ձգտում է քաղաքական երկխոսություն սկսել (այսպես է դա կոչվում նրանց մոտ), որը, մեջբերում եմ՝ «կմեծացնի համագործակցության արդյունավետությունը արտաքին քաղաքական եւ պաշտպանության ոլորտներում»։ Եվրամիության հետ ասոցացումը միակ բանը չէ, որ Հայաստանն անում է այնպես, ինչպես Ուկրաինան։ Դրան դժվար է հավատալ, բայց Երեւանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին։ 2016 թվականի մայիսին Երեւանում տեղադրվեց Գարեգին Նժդեհի հուշարձանը։ Նա այդպիսի հայկական Բանդերա է։ 1942 թվականին Նժդեհը դիմել է Երրորդ ռեյխին՝ Սովետական Հայաստանը գերմանական գաղութ դարձնելու խնդրանքով։ Հենց նա է ստեղծել էսէսի հայկական լեգեոնը եւ համոզում էր հայ գերիներին․ ով մեռնում է Գերմանիայի համար, մեռնում է Հայաստանի համար։ Այդ արձանը խորը վիրավորանք է ողջ հայ ժողովրդի հասցեին, մի ժողովուրդ, որն արիաբար կռվել է Մեծ Հայրենականի ռազմադաշտերում։ 106 հայ ԽՍՀՄ հերոս կա։ Բայց Նժդեհը հերոս է Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության համար, որը ազգային- պահպանողական գաղափարախոսություն ունի։ Ահա այսպիսի լոգոտիպ ունի կուսակցությունը (էկրանին երեւում է ՀՀԿ լոգոտիպը,-խմբ)։ Ոչ մի բան չի՞ հիշեցնում։ Ահա ինձ էլ այն հիշեցրեց Երրորդ ռեյխի խորհրդանշանը։ Վերջերս ինձ վիճակվեց հանդիպել Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարության հետ։ Լոգոտիպի մասին իմ հարցին, դուք չեք հավատա, կուսակցության ղեկավարներից մեկը հաստատեց․ այո, մենք արիացի ենք։ Երեւում է, մենք ինչ-որ բան չգիտենք Հայաստանի իշխող շրջանակների որոշ ներկայացուցիչների մասին։ Մի՞թե նրանք պատրաստվում են Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով»,- եզրափակում է հաղորդավարը։  

Երեկ այս հաղորդման տեսագրությունը մեծ աղմուկ առաջացրեց սոցիալական ցանցերի՝ հայ օգտատերերի շրջանում։ Օրվա կեսին, սակայն, «Զվեզդա» ալիքը նյութը հեռացրեց youtube-ից։ Բայց սա ոչ մի բան չի նշանակում, որովհետեւ հաղորդումը եթեր է հեռարձակվել, եւ այն այլեւս ետ չես հեռարձակի։

Երեկ տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն․ պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Ռուսաստանն ուրախ կլինի Ադրբեջանին տեսնել ԵՏՄ կազմում։ ՌԴ ՊՆ-ի հեռուստատեսության եւ Լավրովի հայտարարությունների համադրումը ակնհայտ է դարձնում, որ Ռուսաստանը ուղղակիորեն սպառնում է Հայաստանին՝ չստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը, հակառակ դեպքում հետեւանքները կլինեն այնպիսին, ինչպիսին Ուկրաինայի դեպքում՝ մասնավորապես՝ տարածքային կորուստներ։

Քառօրյա պատերազմի մասին խոսելիս շատերն էին կարծիք հայտնում, որ դա մտնում էր Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնելու սցենարի մեջ։ Ըստ այդ սցենարի, Բաքուն պետք է Ռուսաստանի հետ համաձայնեցված ձեւով գրավեր Ղարաբաղի ազատագրված տարածքները եւ էլի այլ տարածքներ, ապա հայկական կողմի խնդրանքով Ռուսաստանը պիտի զորք մտցներ Ղարաբաղ, ապա գրավյալ տարածքները ետ վերցրած Ադրբեջանին պիտի դարձներ ԵՏՄ անդամ։

Վերը նշված կոմբինացիան ունի հատուկ իմաստ․ խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի ԵՏՄ անդամ դառնալ, եթե Ռուսաստանը նրան չօգնի գրավել ազատագրված տարածքները, իսկ Հայաստանը երբեք չի համաձայնի ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը, եթե նրա ողնաշարը ջարդված չլինի (հիշեցնենք, որ ԵՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով)։ Քառօրյա պատերազմն, ահա, պետք է գոհացներ Ադրբեջանին եւ ջարդեր Հայաստանի ողնաշարը, ինչը, բարեբախտաբար, չստացվեց։

Հիմա ռուսները փաստորեն հիշեցնում են, որ այդ սցենարը շարունակում է գոյություն ունենալ․ Ուկրաինայի մասին նախազգուշացումը եւ Լավրովի հայտարարությունը այլ բան չեն կարող նշանակել։ Հետաքրքիրն այն է, որ նոյեմբերի 14,15-ին Սերժ Սարգսյանը այցով գտնվում էր Մոսկվայում։ Նա հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փորձագետների կարծիքով այցը պետք է կապված լիներ Բրյուսելում ստորագրվող փաստաթղթի հետ, եւ Սերժ Սարգսյանը պետք է հասկանար՝ ՌԴ նախագահը ի՞նչ վերաբերմունք ունի ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը։

Դժվար է ասել, թե ի՞նչ է ասել Պուտինը Սարգսյանին։ Բայց նոր սեպտեմբերի 3 առայժմ տեղի չի ունեցել, այսինքն՝ Հայաստանը չի հայտարարել ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու մասին։ Բայց հիմա, Արեւելյան գործընկերության գագաթաժողովի մեկնարկից երեք օր առաջ՝ ԵՄ-ՀՀ համաձայնագրի նախատեսվող ստորագրման շուրջ լարվածությունն աճում է։ Երեկ ի դեպ, Բաքվից Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ