News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ավստրալիայի բնակիչ Բիանկա Մերիկը չի կարողացել դուրս գալ սեփական մեքենայից, վախենալով մեքենայի մեջ մտած մեծ սարդից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Աղջիկը սարդին տեսագրել է ու պատմել Storyful պորտալին սարդը տեսնելու պահին իր ապրումների մասին։

«Ես աշխատանքից տուն էի գնում, վերեւ նայեցի ու տեսա, որ սարդը ուղիղ ինձ է նայում։ Սկզբում ես ուզում էի կանգնեցնել մեքենան, բայց չգիտեի  ինչպես եմ դուրս գալու մեքենայից։ Դրա համար էլ  որոշեցի, որ  լավագույն տարբերակն է շարունակել վարել մեքենան։  Իմ կյանքի 20 երկարուձիգ րոպեների ընթացքում ես փորձում էի ձեւացնել, թե սարդն այնտեղ չէ»,- բացատրում է նա։

Մերիկի խոսքով՝ ինքը տուն է հասել, դուրս եկել մեքենայից, փակել դուռը, գնացել քնելու ու ձեւացրել, թե «ոչինչ չի պատահել»։ Առավոտյան նա վերադարձել է ավելով ու միջատների դեմ հատուկ միջոցով «զինված», սակայն սարդն այեւս մեքենայում չէր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ