News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի Պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ Կոնստանտինո Չիվենգան երեքշաբթի հայտարարել է քաղաքական ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար նախագահ Ռոբերտ Մուգաբեի հետ համաձայնության գալու մասին։ Այս հայտարարությունը ներկայացվել  է Չիվենգայի՝ ժողովրդին հղված ուղերձի ժամանակ, փոխանցում է The Herald-ը։

«Զիմբաբվեի Պաշտպանության ուժերը նախագահ Ռոբերետ Մուգաբեի հետ համաձայնության են եկել ներկայիս ճգնաժամից ելք գտնելու մասին։ ԶՊՈւ-ն եւ անվտանգության ծառայությունները զիմբաբվեցիներին կոչ  են անում պահպանել համբերությունն ու հանգստությունը, հետեւել օրենքին՝ հանուն անգին  խաղաղության պահպանման, որը չի կարելի կորցնել»,- մեջբերում է թերթը Չիվենգայի խոսքը։

Նա Զիմբաբվեի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են սպառնալ խաղաղությանն ու մադկանց կյանքին։

Զիմբաբվեի նախկին առաջին փոխվարչապետ Էմերսոն Մնինգագվան հաստատել է Մուգաբեի հետ բանակցությունների փաստը, սակայն դեռեւս հրաժարվում է մեկնել հայրենիք՝ ելնելով անվտանգության նկատառումներից։

News24 պորտալի տեղեկություններով՝ Զիմբաբվեի բանակը դեմ է դուրս եկել նախագահ Մուգաբեին իմպիչմենտ հայտնելու գործընթացին։

Զիմբաբվեում Մուգաբեի հրաժարականն են քննարկելու

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ