News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իշխող «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն- հայրենասիրական ճակատ» կուսակցությունը (ZANU-PF) հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին հատուկ հանձնաժողովի նիստ է մտադիր գումարել եւ քննարկել գործող նախագահ Ռոբերտ Մուղաբեի հեռացումը բոլոր պաշտոններից, հաղորդում է DW-ն:

Կուսակցության անդամները կարծում են, որ Մուղաբեն տարիքի պատճառով կորցրել է իրավիճակի վերահսկողությունը:
Կուսակցության երիտասարդական լիգան, որը մինչ օրս պահպանում էր նախագահին իր հավատարմությունը, ողջունել է հրաժարականի պահանջը:

Կուսակցության ներկայացուցիչ Քրիս Մուտսվանգվիի խոսքով, որը ղեկավարում է Մուղաբեի հրաժարականի համար արշավը, նախագահի կինը՝ Գրեյս Մուղաբեն, նույնպես կազատվի շարժման կանանց թեւի քարտուղարի պաշտոնից: Ամուսնու  հետ միասին նա կհեռացվի կուսակցությունից: Մուղաբե զույգը պետք է լքի երկիրը, ասել է Մուտսվանգվին: Երկրի հեռացված փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան, որը վերջերս է ժամանել Զիմբաբվե, պետք է դառնա կուսակցության ղեկավար:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ