«Հոկտեմբերի 27»-ի գործը չափազանց կարևոր նշանակություն ունի, և կարևոր է, որ այն բացահայտվի։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարություններ է արել, և ես հանձնարարել եմ այն գործընկերներին, որոնց հրահանգավորելու լիազորություն ունեմ, պարզել նրա հնչեցրած մտքերի մանրամասները»,- նշեց նա։
Ընդ որում՝ տարբեր աղմկահարույց գործերով, այդ թվում՝ «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերով «կասկածելի մահերի» վերաբերյալ հարցը նա վերահասցեագրեց իրավապահ մարմինների նախկին ղեկավարներին, որոնք այսօր, վարչապետի գնահատմամբ, ընդդիմադիր գործունեություն են ծավալում։
Ավելի վաղ Ջհանգիրյանը համոզմունք էր հայտնել, որ Նաիրի Հունանյանի անունից բողոք է ներկայացվել, որը պահվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի սեղանի դարակում։





























