ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել կանխել տարածաշրջանում լարվածության սրումը և իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։
«Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում Արաբական Միացյալ Էմիրությունները վերահաստատում է, որ երկխոսությունն ու միջազգային իրավունքի պահպանումն ընթացիկ ճգնաժամերի կարգավորման հիմնարար սկզբունքներն են»,- ասվում է Էմիրությունների ԱԳՆ հայտարարության մեջ։
Արտաքին քաղաքական գերատեսչությունում կոչ են արել առաջնահերթություն տալ կշռադատված քաղաքական լուծումներին՝ իրավիճակի սրումը կանխելու, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը պահպանելու նպատակով։
«Նախարարությունն ընդգծել է դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու և տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ քայլերը համակարգելու անհրաժեշտությունը՝ աջակցելով այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ճգնաժամերի հանգուցալուծմանն ու խաղաղության և կայունության հիմքերի ամրապնդմանը»,- շեշտվում է ԱՄԷ ԱԳՆ հայտարարության մեջ։





























