Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 15 մարդ է տուժել, հաղորդում է IHA գործակալությունը։
«Ժամը 06։15-ի սահմաններում Հիլյալ գյուղի մոտ ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարին։ Ավտոբուսը դուրս է թռել մայրուղուց և կանգ առել՝ բախվելով բնակելի տան տանիքին։ Տուժել է 15 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է», - հայտնել է գործակալությունը։
Տուժածները հոսպիտալացվել են։ Ավտոբուսը Անթալիայից ուղևորվում էր Հաքքարի։





























