Նախորդ անգամ ես խոսեցի արտահերթ ընտրությունների հնարավոր սցենարի մասին, սակայն երեկ՝ կառավարության հետ հարցուպատասխանից հետո, համոզվեցի, որ մեծ է հավանականությունը, որ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկնեց, որ դրա փոխարեն Սահմանադրության մասով կարվի այնպիսի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել։
«Երեկ՝ կառավարության հետ հարցուպատասխանի արդյունքներով, նրանք հնարավորություն տվեցին գործընթացն այնպես տանել, որպեսզի ընդդիմության նկատմամբ հանրային ուժեղ ճնշում գեներացվի, որպեսզի նրանք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացումը»,- նշեց Փաշինյանը։
Ընդ որում՝ նա պարզաբանեց, որ չի կարող երաշխավորել, թե կկարողանա ձևակերպել այդ առաջարկը. «Ավելին ասել չեմ կարող»։
Նրա գնահատմամբ՝ ընդդիմության հարցն այն է, թե արդյո՞ք սա խաղաղության գործընթացի վերջակետն է։





























