Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը 2027 թվականի փետրվարի 7-ին կհեռանա պաշտոնից։ Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտնել է կարգավորիչի մամուլի ծառայությունը։
«Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդն այսօր տեղեկացրել է Կառավարիչների խորհրդին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային այն մասին, որ 2027 թվականի փետրվարի 7-ին կլքի իր պաշտոնը»,- ասվում է ԵԿԲ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։





























