Ռատգերսկու համալսարանի մասնագետների եւ գեղանկարների վերականգնման եւ հետազոտման հոլանդական ասոցիացիայի մասնագետները հոդված են հրապարակել այն մասին, թե ինչպես է իրենց կողմից մշակված արհեստական ինտելեկտը Պիկասոյի, Մատիսի, Մոդիլյանիի եւ այլ նկարիչների գրեթե 300 գլուխգործոցներ վրձնի 80 հազար մասերի բաժանել, իսկ հետո նեյրոնային ցանցը կարողացել է դրանցով ճանաչել հեղինակին, գրում է Hightech պորտը:
Այնուհետեւ գիտնականները խնդրել են արվեստագետներին անցյալի վարպետների ոճով նկարներ նկարել` ԱԻ ունակությունները ստուգելու համար: Համակարգիչը բոլոր դեպքերում հաղթահարել է խնդիրը՝ առանց սպեկտրոսկոպիկ կամ ռենտգենաբանական վերլուծության դիմելու: