News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարի սմարթֆոնների համաշխարհային վաճառքը կհատի վաճառված սարքերի 1,5 միլիարդի ցուցանիշը, ասվում է Digitimes վերլուծական գործակալության հաշվետվության մեջ:

Չինաստանի վերլուծաբանների տեղեկատվությամբ՝ մինչեւ 2017-ի վերջ կվաճառվի շուրջ 1,43 միլիարդ միավոր հեռախոս: Հաջորդ տարի կվաճառվի շուրջ 5 տոկոսով ավելի սարք: Փորձագետները վստահ են, որ սմարթֆոնների ամենամեծ քանակը կվաճառվի Հարավարեւելյան Ասիայի, Հարավային Ամերիկայի եւ Աֆրիկայի զարգացող շուկաներում: 2018-2022 թվականներին վաճառված սարքերի քանակը յուրաքանչյուր տարի  կավելանա 60-70 նմուշով:

Չհաշված ամերիկյան Apple-ը եւ ֆիննական Nokia-ն, սմարթֆոնների մեծամասնությունը կարտադրվի ասիական ընկերությունների կողմից:

Բջջային թոփ 20 բրենդներից վերլուծաբանները նշել են Չինաստանից 11-ը, երկուական՝ Կորեայից, Հնդկաստանից եւ Թայվանից:

Կանխատեսումների համաձայն՝ սմարթֆոնների համաշխարհային արտադրողների թոփում չինական Huawei-ն, Oppo-ն եւ Vivo-ն արդեն այս տարի կզբաղեցնեն համապատասխանաբար 4-րդ, 5-րդ եւ 6-րդ տեղերը, փոխանցում է Life-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ