News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր հանդիպել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկին եւ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին եւ հանձնել է նրանց «Արեւելյան Եվրոպա տարածաշրջանի առաջատար ընկերություն» մրցանակը:

Այդ պարգեւն ընկերությանը տրվել էր Բուենոս Այրեսում՝ հոկտեմբերի 9-21-ին տեղի ունեցող Հեռահաղորդակցման զարգացման համաշխարհային համաժողովի շրջանակում կայացած տարածաշրջանային առաջատար ընկերությունների մրցանակաբաշխությանը։ 

«Ուրախ ենք, որ հայկական ընկերությունը նման բարձր մրցանակի է արժանացել, եւ, իհարկե, այն պարտավորեցնում է, որ օպերատորն էլ ավելի մեծ ջանքեր գործադրի զարգանալու եւ բաժանորդներին առավել որակյալ ծառայություններ տրամադրելու համար»,- շնորհավորելով ընկերությանը մրցանակի կապակցությամբ` նշեց նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Շատ հաճելի է մրցանակ ստանալ նման հեղինակավոր միջազգային կազմակերպությունից, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մեզ համար սա բացարձակ անակնկալ էր։ Սա նշանակում է, որ այս գնահատականն իսկապես օբյեկտիվ է, եւ մենք կարող ենք հպարտ լինել նման արդյունքներով։ Իհարկե, լինելով միջազգային խմբի մի մաս՝ մենք աշխատում ենք միջազգային ստանդարտներով, եւ ըստ ամենայնի, մեզ դա հաջողվում է»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ՎԵՈՆ» ընկերությունների խմբի ներկայության շուկաների կեսից շատը գտնվում է Եվրասիա տարածաշրջանում, որտեղ մենք արդեն վաղուց երկարատեւ ներդումներ ենք իրականացնում ու մեր ծառայություններից օգտվում են միլիոնավոր բաժանորդներ։ Մեզ համար սկզբունքային է առաջադեմ տեխնոլոգիաների ներդրումը մեր ներկայության բոլոր երկրներում։ Այս մոտեցումն իր արդյունքներն է բերում, եւ Հեռահաղորդակցության միջազգային միության պես հեղինակավոր միջազգային կազմակերպության բարձր գնահատականը վկայում է այն մասին, որ այդ մոտեցումից շահում են եւ՛ մեր բաժանորդները, եւ՛ հեռահաղորդակցության ոլորտը», - նշեց  «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը։

Նշենք, որ Բուենոս Այրեսում արարողության ժամանակ մրցանակը ստացել էր Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը: ՀՀ ԱԳՆ-ի միջնորդությամբ պարգեւը տեղափոխվել է Հայաստան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ