News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու աճյունը Մոսկվայի Նովոդեվիչյե գերեզմանատանը կհուղարկավորեն,  հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական Դումայի մշակույթի կոմիտեի առաջին փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնը լրագրողներին պատմել է Դմիտրի Խվորոստովսկու կտակի մասին: «Ինչպիսին որ ինքն էր, այդպիսի կտակ էլ թողել է. դիակիզել, մի մասը Մոսկվայում, մյուս մասն իր ծննդավայր Կրասնոյարսկում թաղել: Այժմ նրա կինը պետք է  վերջնական որոշումն ընդունի», — ասել է նա

Հայտնի դիրիժոր, երաժիշտ Կոնստանտին Օրբելյանը, ով հաճախ է հանդես եկել Խվորոստովսկու հետ եւ իր հետ ընկերություն է արել է, «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ երգչի մահից առաջ ծնողները եկել էին երգչի մոտ՝ Լոնդոն:

«Բառացիորեն անցյալ գիշեր (նոյեմբերի 21) ես նրա մոտ էի: Երեկ նրա ծնողները եկան, եւ գիշերվա երեքին նա հեռացավ մեզանից», - ասել է Օրբելյանը: «Նա ամեն ինչ անում էր ոչ թե հարյուր տոկոսով, այլ հազար տոկոսով:

Նա միշտ գերազանցում էր իրեն, հիշում է Օրբելյանը:

«Այն ամենը, ինչ նա անում էր, յուրահատուկ էր, կատարյալ, յուրօրինակ:»:

Նոյեմբերի 22-ին Լոնդոնում մեծ օպերային երգիչը մահացավ ուղեղի ուռուցքի պատճառով:  Նա 55 տարեկան էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ