News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը ժամանակ է տվել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին իր պահանջները կատարելու համար, հակառակ դեպքում, կդիմի ՀՀ գլխավոր դատախազին՝ նրա դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ այսօր կրկին գնացել է Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի շենք եւ հանձնել քաղվածքներ  Հայաստանի միջազգային մակարդակով ընդունած պարտավորագրերից:

«Այդ փաստաթղթերը տվել եմ, որ ինքը հասկանա, որ անգամ, եթե Սահմանադրությամբ նախանշված օրենքը դեռ չի գործում, ապա միջազգային իրավունքի նորմերը օրենքից բարձր են: Դրանից ելենով պարտավոր էր դրանք որպես օրենք ընկալել եւ արձագանքել: Վերջնաժամկետ տվեցի, եթե մինչեը վաղը ժամը 12-ը մեր նվազագույն պահանջը՝ ներկայացնել այն, ինչն անհրաժեշտ է ստորագրությունները վավեր համարելու համար, չարվի, կդիմեմ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու պահանջով: Իշխանության չարաշահման ճանապարհով քաղաքացիների իրավունքները ոտնահարելը լուրջ, ծանր հանցագործություն է»,-ասաց նա:

Պարույր Հայրիկյանը նաեւ նշեց, որ վաղվանից դադարեցնում է 5 օր տեւած հացադուլը:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանը ԿԸՀ դիմում էր հանձնել՝  պահանջելով իրեն տրամադրել համապատասխան տեղեկատվություն, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելու համար անհրաժեշտ 200 հազար ստորագրողներն ինչ տվյալներ պետք է տան` անուն, անձնագրի տվյալներ, թե նաեւ բնակության հասցեն է պետք:

Հիշեցնենք, որ նա, օրեր առաջ հիմք ընդունելով նոր Սահմանադրության 202-րդ հոդվածը, ստորագրահավաքի միջոցով սահմանադրության մեջ նոր փոփոխություններ իրականացնելու համար հանրաքվե անցկացնելու համար դիմել էր ԿԸՀ, որը մերժվել էր: Պարույր Հայրիկյանը ԿԸՀ-ից ձեւաթուղթ էր պահանջել, որպեսզի ստորագրավահաք կարողանա սկսել: Պարույր Հայրիկյանը պնդում է, որ ինքն ունի հանրաքվե նախաձեռնելու իրավունք, եւ պետական կառույցի պարտականությունն է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ