News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բրյուսելում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պետք է համարել պատմական։ Այդ մասին ստորագրումից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով, այս համաձայնագիրը պատմական է ոչ միայն Հայաստանի համար, որը հաջողեց իր արտաքին քաղաքական օրակարգում համադրել ԵՏՄ-ին անդամակցությունն ու Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը Եվրամիության հետ ավելի լայն համագործակցության հետ։ «Գլոբալ քաղաքականության իմաստով, այս համաձայնագիրը համադրման քաղաքականության հաղթարշավի սկիզբ կարող է լինել եվրոպական քաղաքական օրակարգում»,- նշել է Աշոտյանը եւ հավելել. «Երկար ժամանակ հարաբերությունները ձեւավորվում էին հակադրությունների դաշտում։ Հայաստանը կարող է փոքր, բայց շոշափելի կամուրջ լինել, ապացուցել, որ համադրման քաղաքականությունը կյանքի իրավունք ունի»։

Ըստ պատգամավորի, բուն համաձայնագրի կարեւորությունն իր համար ակնհայտ է։ «Այն գալիս է օգնելու կառուցելու այն պետությունը, որը մենք սահմանադրորեն արձանագրել ենք, ավելի արդար, արժանապատիվ, ավելի ուժեղ պետական կառույցներով, զարգացած հասարակությունով։ Համաձայնագիրը տալիս է քաղաքական հսկայական ներուժ, աջակցություն ակնկալելու հնարավորություն, գործիքակազմ՝ կյանքի կոչելու մեր նպատակները, ունենալու ավելի լավ Հայաստան, ավելի լավ կյանք մեր քաղաքացիների համար»,- նշել է Աշոտյանն ու հավելել. «Համաձայնագիրը կախարդական չէ, դրա իրականացումը պահանջելու է երկարատեւ, տքնաջան աշխատանք, քաղաքական կամք, քաղաքացիական գիտակցության դրսեւորում։ Ինձ համար շատ ուրախալի օր է, նաեւ այն պատճառով, որ փոքրիկ մասնակցություն եմ ունեցել, ես ինձ այս հաջողության պատմության օգտատեր եմ համարում, ինչպես կարող  է համարել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի»։

«Մենք պետք է պատրաստ լինենք երկարատեւ տքնաջան աշխատանքի։  Այս համաձայնագիրը օգնելու է մեզ, ոչ թե որոշելու է մեր փոխարեն։ Մենք սա արել ենք ոչ ի հաշիվ ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության, այլ ի բարօրություն Հայաստանի, ՀՀ քաղաքացիների»,- արձանագրելէ Արմեն Աշոտյանը։

Հարցին, արդյոք խոչընդոտներ եղել են ստորագրման համար, նա պատասխանել է. «Այս ամիսների տարիների ընթացքում, ինչ համաձայնագիրը բանակցվում էր, նախաստորագրվում էր, իսկ այժմ էլ ստորագրվում, հոռետեսական կանխատեսումների պակաս չենք ունեցել։ Եղել են խնդիրներ, որոնք պահանջել են դիվանագիտական, մտավոր ուժերի գործադրում, բայց այդ բոլոր խնդիրները հաղթահարվել են։ Ուզենք, թե չուզենք, բոլորն էլ իրենց հոգու խորքում դիվանագիտական այս հաջողությունը ասոցացնում են գործող իշխանությունների վարվող իմաստուն քաղաքականության հետ։ Այս համաձայնագիրը հաջողության պատմություն է եւ Հայաստանի, եւ մեր քաղաքացիների համար, բայց նաեւ Եվրոպայի, Ռուսաստանի համար»։

Աշոտյանը հիշեցրել է նաեւ այսօր՝ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում ընդունված հռչակագիրը, ընդգծել, որ այն իր բովանդակությամբ կոնֆրոնտացիոն չէ, որը ավելի համագործակցային է։

Նշենք, որ հռչակագիրը ոչ մի կոնկրետ հակամարտություն չի նշում եւ կոչ է անում վերականգնել տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ ելնելով միջազգային իրավունքի նորմերից եւ սկզբունքներից, ինչն արտահայտում է Հայաստանի դիրքորոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ