News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Բրյուսելում  նոյեմբերի 24-ին ընթացող «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում ընդունվել է ամփոփ հռչակագիր։

Հռչակագիրը ոչ մի կոնկրետ հակամարտություն չի նշում եւ կոչ է անում վերականգնել տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ ելնելով միջազգային իրավունքի նորմերից եւ սկզբունքներից, ինչն արտահայտում է Հայաստանի դիրքորոշումը։

«Հակամարտությունների կարգավորումը, վստահության ամրապնդումն ու բարիդրացիական հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն տնտեսական եւ սոցիալական զարգացման եւ համագործակցության համար։ Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ ջանքերն ու ուժեղ դերը հակամարտությունների կարգավորման եւ վստահության ամրապնդման հարցում գոյություն ունեցող համաձայնեցված ձեւաչափերի եւ բանակցային գործընթացների շրջանակում, այդ թվում՝ անհրաժեշտ վայրերում ներկայություն ապահովելու միջոցով»,– ասված է փաստաթղթում։

Հայաստանին վերաբերող կետերի թվում գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագրի ստորագրումը։

«Նրանք անհամբերությամբ սպասում են համագործակցության ամրապնդմանն ու տեղաշարժի ոլորտում հետագա առաջընթացին, անվտանգ մթնոլորտում ու պատշաճ ժամկետում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության բացման մասին հարցի դիտարկմանը, հուսալի եւ պատշաճ տեղաշարժի համար բազա ապահովելու պայմանով, այդ թվում՝ վիզային ռեժիմի պարզեցմանը եւ կողմերի միջեւ ռեադմիսիայի մասին համաձայնագրի արդյունավետ իրականացմանը»,– ասված է փաստաթղթում։

Հռչակագրում հիշատակվում է, որ ԵՄ–ն կշարունակի անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին քննարկել փոխադարձ առեւտրի եւ ներդրումների, միջազգային առեւտրի, այդ թվում՝ մտավոր սեփականության առեւտրի խթանման եւ ամրապնդման տարբերակները, ինչպես նաեւ կնպաստի տնտեսության արդիականացման ու դիվերսիֆիկացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ