News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը մեզ հնարավորություն է ընձեռնում համագործակցությունը ծավալել խորացված եւ ընդլանված ձեւաչափով։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքով, համաձայնագրի ստորագրումը սպասված իրադարձություն էր։ «Երկրորդը, փոխլրացման սկզբունքով մեզ հնարավորություն է ընձեռնում համագործակցությունը ծավալել խորացված եւ ընդլանված ձեւաչափով։  «Հաշվի առնենք, որ մինչ այս մենք Եվրամիության հետ նախկինում էլ ունեինք արտոնություններ, բայց այժմ ավելի ինստիտուցիոնալ առումով ամրագրվում են սկզբունքները»,- նշել է նա եւ հավելել. «Ինձ համար ուրախալի է, որ բազմազանեցվում են արտաքին տնտեսական կապերը։ Կախվածություն չկա եւ չի կարող լինել մեկ առանձին երկրից, եւ դա ցանկացած երկրի համար շատ կարեւոր է։ Որքան շատ երկրների հետ է համագործակցություն ծավալվում, այնքան ավելի հեշտ է անկախություն պահպանելու եւ կանխատեսելի դարձնելու տնտեսական զարգացումը»։

Ըստ տնտեսագետի, որեւէ համաձայնագրի չպետք է նայենք, թե պրակտիկ օգուտները երբեն սկսվելու։ «Ամեն համաձայնագիր, ամեն երկրի հետ կապերի հաստատում միայն հնարավորություն եւ միջոց է։ Թույլ տեվք ասել, որ նույն սխալ մտայնությունն է հանրության մեջ, երբ ասում էին՝ իսկ ի՞նչ կտա մեզ Եվրասիական միությունը։ Ոչ մի բան էլ չի տա, եթե մենք ոչինչ չանենք։ Եթե մենք հնարավորությունը ճիշտ չօգտագործենք»։ Ըստ Մանասերյանի, նույնիսկ ԵՄ անդամ-պետություններ Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան չեն կարողացել ճիշտ օգտագործել ԵՄ անդամակցությունը։ «Բայց դրանից կարողացել է ճիշտ օգտվել Լեհաստանը, Չեխիան։ Կախված է նրանից, թե ով ինչպես  է նայում։ Եթե համաձայնագրին նայում ենք որպես մեր հարցերը լուծող փաստաթուղթ, շատ սխալ կլինի, ոչ մի բան էլ չի տալու»,- նշել է նա։

Հարցին, թե Հայաստանը կկարողանա արդյոք համաձայնագրից օգուտ քաղել, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Եթե յուրաքանչյուրը դրան նայի որպես շանս, հնարավորություն, եւ ինքը մտածի, թե ինքը ինչ կարող է տալ, ապա այո։  Եթե ոչ, կստացվի այն արատավոր մտայնությունը, ինչ մեր կառավարությունը մշտապես ասում է՝ օտարերկրյա ներդրումներ։ Դուք մի անգամ լսել եք, որ ասի՝ ներքին ներդրումներ։ Ոչ։ Եթե ներքին ներդրումներ չեն արվում, օտարերկրացին ինչի պիտի գա մեզ մոտ, ներդրումներ անելու»,- նշել է Մանասերյանը եւ հավելել, որ ամեն ինչ պետք է արմատապես փոխվի, մտածելակերպի, սկզբունքների, գործելաոճի մեջ։ «Անձամբ ակնկալում եմ, որ ավելի սերտ կապեր կհաստատվեն գիտական շրջանակների հետ, հետազոտությունների բնագավառում, որը նաեւ պետք է օգնի քաղաքական գործիչներին, որոշումներ կայացնողներին՝ գիտականորեն հիմնավորված որոշումներ կայացնել, այլ ոչ առաստաղից թվեր վերցնել»,- ամփոփել է Թաթուլ Մանասերյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու հարցը կքննարկի հունիսի 24-ին
ԵՄ-ն կհրաժարվի նման սահմանափակումներից, երբ օտարերկրյա գործակալների մասին օրենքը չեղյալ հայտարարվի...
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի ամսաթիվը
Բանակցությունների մեկնարկի ամսաթիվը համաձայնեցվել է ԵՄ ֆինանսների նախարարների...
Մոլդովայում որոշել են ԵՄ-ին անդամակցության գլխավոր բանակցողին
Սանդուն ստորագրել է հրամանագիր բանակցություններն սկսելու մասին...
ԵՄ-ին ՀՀ-ի անդամակացության գաղափարը ավելի մեծ տարածում է ստանում երկրի քաղաքացիների շրջանում. ՀԿ ղեկավար
ԵՄ-ին անդամակցության գաղափարը տարածում է ստանում քաղաքացիների շրջանում...
ՀՀ-ն դե ֆակտո ժողովրդավարական երկիր չէ, ժողովրդավարությունը թերի չի լինում. Հովհաննես Ազոյան
Ժողովրդավարությունն ինձ համար իրավունքն է, պարտավորությունն է և ապահովությունը։ Ահա այս երեք նախապայմանն է ինձ համար, որ կստեղծի…
4 քաղաքական կուսակցություն առաջարկել է եռամսյա ժամկետում կազմակերպել ԵՄ-ին ՀՀ անդամության հանրաքվե. քաղաքական գործիչ
Հանրաքվեի կազմակերպման առաջարկ...
Ամենաշատ