News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նախնական տվյալներով՝ Բաթումիում հինգ աստղանի «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետեւանքով 12 մարդ է զոհվել, հաղորդում է «Նովոստի-Վրաստանը»՝ վկայակոչելով ՆԳՆ-ին:

«Բաթումիում հինգ աստղանի «Լեոգրանդ» հյուրանոցում, նախնական տվյալներով, հրդեհի հետեւանքով 12 մարդ է զոհվել: Այս փուլում նրանց նույնականացումն է կատարվում: Փրկարարները եւ ոստիկանները կարողացել են շենքից դուրս բերել ավելի քան 100 մարդու: Նրանց թվում կան ինչպես հյուրանոցի բնակիչներ, այնպես էլ հյուրանոցի աշխատակիցներ: Տարբեր ծանրության թունավորումներով հյուրանոցում գտնվող մարդիկ տեղափոխվել են Բաթումի կլինիկաներ», - նշված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հյուրանոցում նաեւ «Միսս Վրաստան» մրցույթի մասնակիցներն են գտնվել, սակայն նրանցից ոչ մեկը չի տուժել:

Ներկա պահին «Լեոգրանդ» հյուրանոցի հրդեհը մարվել է, սակայն շենքի ներսում ծուխ է պահպանվում: Փրկարարները շարունակում են աշխատել տեղում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ