News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի զարգացման հիմնադրամը աշխարհի 4 առաջատար ընկերություններից ստացել է «Նոյ» ազգագրական թաղամասի ճարտարապետական եւ բիզնես պլանավորման նախագծերը եւ ներկայացնում է մասնագետների քննարկմանը։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 4 նախագծերի էլեկտրոնային տարբերակները եւ հարցաթերթիկը հասանելի են հետեւյալ հղումով՝ http://bit.ly/2AacYFw։ Ազգագրագետների, ճարտարապետների, տուրիզմի մասնագետների ու հանրության այլ անդամների ուղարկած կարծիքները խմբավորելուց, մշակելուց հետո կներկայացվեն ներդրողներին եւ կընտրվի հաղթող ընկերությունը։ 

ՀԶՀ հայտարարած մրցույթին մասնակցել եւ աշխատանք են ներկայացրել ամերիկյան «AECOM», բրիտանական «ARUP» , լիբանանյան «ERGA» եւ ամերիկյան «SWA»  ընկերությունները, որոնք զբոսաշրջային ուղղությունների ծրագրման 30-60 տարվա հաջող փորձ ունեն աշխարհով մեկ։

Հայաստանի զարգացման հիմնադրամը մրցույթի մասնակիցների առջեւ խնդիր էր դրել ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների ճարտարապետական, խոհանոցային, արվեստի, արհեստների լավագույն մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները ներկայացնող թաղամասի հայեցակարգ։

«Մասշտաբային ներդրումային ծրագրով Երեւանում կառուցվելիք թաղամասը կմեծացնի Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունն ու գրավչությունը։ Ծրագրի բիզնես տրամաբանությամբ, Երեւան այցելող զբոսաշրջիկը թաղամասում, որպես այցեքարտ, ծանոթանալով, ասենք, Գորիսի կամ Լոռվա կոլորիտին, կշահագրգռվի այցելել նաեւ մարզեր ու ավելին տեսնել»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Նախնական գնահատմամբ շուրջ 150 միլիոն դոլարի ներդրումով թաղամասի կառուցման ծրագրի մասին հայտարարել է վարչապետ, ՀԶՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանը։

Լավագույն նախագծի ընտրությունից հետո հաղթող ընկերությունը փետրվարին կներկայացնի թաղամասի մաստեր պլանը, շինարարությունը նախատեսվում է սկսել գարնանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ