News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով նիստին ամբաստանյալներից Տիգրան Մանուկյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին:

Նա նշեց, որ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է սույն թվականի հունիսի 30-ին եւ նա պետք է անհապաղ ազատ արձակվի:

«Տիգրան Մանուկյանը 2016թ. հուլիսի 31-ից գտնվում է կալանքի մեջ, դատարանի կողմից պարբերաբար երկարացվել է նրա կալանքը, շարունակական կալանքի բողոքարկումներն անարդյունավետ են եղել: Դատարանները ոչ թե ընտրել են խափանման միջոց, այլ որոշել են անփոփոխ թողնել խափանման միջոցը, որի իրավասությունը դատարանը չունի: Պաշտպանյալիս կալանքի տակ պահելու ժամկետը սույն թվականի հունիսի 30-ին է լրացել: Պաշտպանյալս պետք է անհապաղ ազատ արձակվի»,- ասաց Մուշեղ Շուշանյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը զինված ապստամբություն է արել ներկայիս իշխանությունների դեմ, որի համար չպետք է քրեական հետապնդման ենթարկվի:

Նրա խոսքով, «Սասնա ծռեր» խմբի անդամներն անազատության մեջ են պահվում որպես ռազմագերիներ: Միջնորդությունը ներկայացնելուց հետո ամբաստանյալներից Արամ Մանուկյանը արձագանքեց. «Տիկո, աչքիս քեզ անհապաղ ազատ չարձակեն»:

Պաշտպանները միացան Մուշեղ Շուշանյանի ներկայացրած միջնորդությանը:

Մեղադրողները առարկեցին ներկայացված միջնորդությանը` նշելով, որ այն հիմնավոր չէ:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը:

Իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաեւ ամբաստանյալներից Արամ Մանուկյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Նա եւս մատնանշեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոցի վերաբերյալ դատարանն առանձին որոշում չի կայացրել եւ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անհիմն է: Հարություն Բաղդասարյանը միջնորդության մեջ նաեւ նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները ապստամբության են գնացել Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով` նշելով, որ այդպիսով փորձելով պահպանել Արցախի ամբողջականությունը, հայ ժողովրդին ստեղծված իրավիճակից ազատելու համար: Պաշտպանը նաեւ անդրադարձավ Մարտի 1-ի իրադարձություններին եւ զոհերին` նշելով, որ այդ ամենը տեղի է ունեցել երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի պատճառով:

Պաշտպանի` միջնորդության ներկայացումից հետո նախագահող դատավոր Արթուր Օհանյանը ասաց. «Պաշտպանի կողմից քաղաքական ատրիբուտներ ներկայացնելը ճիշտ չէ, նա իրավասու է միայն իրավաբանական օգնություն ցույց տալ իր պաշտպանյալին»: Պաշտպաններ, սակայն, առարկեցին դատարանի գործողություններին` նշելով, որ դատարանն իրավունք չունի պաշտպանին կշտամբելու եւ պետք է զերծ մնա փաստաբանին «դասեր տալուց»:

Մեղադրող Հակոբ Ենոքյանն էլ նշեց, որ պաշտպան Հարություն Բաղդասարյանի միջնորդությունն ավելի շատ նման էր Ազգային ժողովում քաղաքական գործչի ելույթի, քան միջնորդության եւ այն ենթակա է մերժման: Դատախազի առարկության ժամանակ ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը բարձրացավ տեղից եւ ցանկանում էր հեռանալ նիստերի դահլիճից:

Ամբաստանյալներից Արամ Հակոբյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ եւ նշեց. «30 տարի անընդհատ պայքարել եմ հանուն մեր ժողովրդի, այս տարիների ընթացքում ոչ մի արդար ընտրություն չեմ տեսել: Ի՞նչ կառաջարկեիք անել մեզ, այդ պատճառով էլ գնացել ենք այդ քայլին: Ասում եք` մեր տղաները ռազմական բախման ընթացքում են վիրավորվել, դա այդպես չէ, նրանք սառնասրտորեն գնդակահարվել են դիպուկահարի կողմից: Սա քաղաքական դատավարություն է, հաշվերահարդար իշխանությունների կողմից մեր նկատմամբ»:

Ամբաստանյալներից Վարդան Գերավետյանն էլ նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից երեք հոգի այս պահին ազատության մեջ է գտնվում եւ անհասկանալի է` ինչու են իրենք անազատության մեջ. «Նրանք մեղադրվում են նաեւ ՊՊԾ տարածքի բանկոմատից գումար հափշտակելու մեջ, սակայն, ազատության մեջ են: Ի՞նչ է ստացվում, որոնք որ պայքարի ավյուն ունեն, գրագետ են, պետք է անազատության մեջ գտնվեն, իսկ անգրագետները կարող են ազատության մեջ գտնվել»:

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այս գործով արտագնա նիստը նախագահում է դատավոր Արթուր Օհանյանը:

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ